ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.04.2019 11:12
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.ապրիլի 26-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ համատեղ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների հետ պարզել են, որ Ասկերանի շրջանի բնակիչ,1979թ. ծնված Է. Խ-ն ապրիլի 22-ին ժամը 23:30-ի սահմաններում, Մատաղիս գյուղի վարչական տարածքում գտնվող «Վիրաժ» ԱԿ-ին պատկանող «Կամազ 5511» մակնիշի մեքենայի բաքից հափշտակել է 73 լիտր դիզվառելիք:
Է. Խ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին, գողոնը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: