ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.03.2015 17:13
Հափշտակություն` խաբեության եղանակով
Մարտի 19-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 22 շենքի N բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Մ. Ա-ն, Գ. Նժդեհի փողոցի թիվ 20 շենքի N բնակարանի բնակիչ, 1964թ. ծնված Վ. Բ-ն և Ա. Հովհաննիսյան փողոցի N տան բնակիչ, 1970թ. ծնված Կ. Չ-ն ոստիկանության քաղվարչություն են դիմել այն մասին, որ 2014թ. մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ՀՀ Արարատի մարզի Բերքանուշ գյուղի Մամիկոնյան փողոցի N տան բնակիչ, 1984թ. ծնված Ա. Ս-ն իրենցից վերցրել է համապատասխանաբար` 1.200.000 դրամ արժողությամբ «ՎԱԶ-2109» ավտոմեքենա, 240.000 դրամին համարժեք նուռ և 500 ԱՄՆ դոլար արժողությամբ պաղպաղակի սառնարան: