ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.07.2014 14:44
Հափշտակել են հունական ընկուզենի
Հուլիսի 30-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից ոստիկանության Շուշիի շրջբաժին գրություն է ստացվել այն մասին, որ Ձորագյուղ տեղանքում ս.թ. հուլիսի 23-ին նույն վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է առանց կողմնակի միջամտության գետնին տապալված 1 հունական ընկուզենի, որի մի մասն անհայտ անձինք հատել են և ապօրինի հափշտակել` պատճառելով 101.250 ՀՀ դրամ նյութական վնաս: