ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.11.2019 12:46
Հարվածներ է հասցրել
Նոյեմբերի 15-ին Շահումյանի շրջանի բնակչուհի,1963թ.ծնված Ա. Ա.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ գյուղում իր որդուն ծեծի է ենթարկել Շահումյանի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Կ. Ց.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 14-ին ժամը 19:30-ի սահմաններում Չարեքտար գյուղում Շահումյանի շրջանի բնակիչ, 1993թ.ծնված Գ. Ա.-ին ձեռքվ և ոտքով հարվածներ է հասցրել Կ. Ց.-ն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: