ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.09.2019 11:28
Հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին
Սեպտեմբերի 14-ին ժամը 00:50-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1953թ. ծնված Կ. Ս.-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդել է առ այն, որ անհայտ անձը մուտք է գործել իրենց տան բակ գողություն կատարելու նպատակով, որին տեղում բռնել է:
ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները
պարզել են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 23:30-ի սահմաններում Մարտունու շրջանի Հերհեր գյուղի անչափահաս բնակիչ Ա. Հ.-ն Կ. Ս.-ի դուստր՝ նույն շրջանի բնակիչ, 1989թ. ծնված Լ. Ս.-ին գաղտնի տեսնելու նպատակով մտել է նշված տան բակ, որտեղ հանդիպելով Լ. Ս.-ին մեկ անգամ հարվածել է գլխին և դիմել փախուստի, իսկ Կ. Ս.-ն հետապնդելով բռնել է նրան և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: