ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 14:11
Հարվածներ են հասցրել միմյանց
Հունվարի 1-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում, Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ՝ 1977թ.ծնված Դ. Ա.-ի և 1983թ.ծնված Կ. Հ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: