ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.01.2020 11:01
Հարվածներ են հասցրել միմյանց
Հունվարի 15-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1985թ. ծնված Է. Ս.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ հունվարի 14-ին ժամը 23:00-ի սահմաներում նույն շրջանի բնակիչներ՝ 1981թ. ծնված Գ. Լ.-ն, 1993թ. ծնված Մ. Բ.-ն և 2003թ. ծնված Մ. Լ.-ն վերջինիս հայրական տանը՝ անձնական հարցերը պարզաբանելու շուրջ վիճաբանության մեջ են մտել իր հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: