ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.10.2019 11:14
Հարվածներ են հասցրել միմյանց
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 25-ին ժամը 23:20-ի սահմաններում մայրաքաղաքի «ԶԵԹ» մարկետի ներսում վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1991թ. ծնված Գ. Մ.- ի և 1998թ. ծնված Ժ. Ք.-ի միջև, որին միջամտել է վերջինիս ընկեր՝ Շուշի քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Ն. Հ.-ն, որի ընթացքում Գ. Մ.-ն և Ն. Հ.-ն մեկական հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Գ. Մ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: