ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.02.2015 16:37
Հարսը գողություն է կատարել
Փետրվարի 17-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժին ստացվել է Շուշի քաղաքի բնակչուհի, 1946թ. ծնված Է. Մ-ի դիմումն այն մասին, որ Վանք գյուղում գտնվող իր առանձնատնից հարսը` նույն գյուղի բնակչուհի, 1982թ. ծնված Ն. Ա-ն, գողացել է 6 հատ 3 լիտրանոց դատարկ տարաներ, 1 փայտյա դուռ և 1.5 մ երկարությամբ թիթեղյա ծխատար խողովակ: