ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.05.2020 12:19
Հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել է
Մայիսի 15-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1982թ.ծնված Ա. Ա.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ անհայտ անձը ապօրինի մուտք է գործել իրենց բնակելի տուն:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ անհայտ անձը մայիսի 15-ին ժամը 20:45-ի սահմաններում, ջարդելով մուտքի դուռը ապօրինի մուտք է գործել Ա. Ա.-ին պատկանող առանձնատուն, այնուհետև տանտիրուհու` նույն շրջանի բնակչուհի, 1986թ. ծնված Վ. Գ.-ի վերադառնալու պատճառով, անհայտ անձն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով թողել հեռացել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: