ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.10.2014 15:51
Հանձնել են զենք-զինամթերք
Սեպտեմբերի 30-ին Ստեփանակերտ քաղաքի Ադամյան փողոցի N տան բնակիչ, 1976թ. ծնված Է. Օ-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչություն կամովին հանձնել է «Մոսին» տիպի 1 հրացան, ինքնաշեն ատրճանակի փող, 1 ինքնաշեն հրթիռանետ, 255 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ` իր շղթայով և «Տրոտիլ» տեսակի 6 հատ պայթուցիչ:
***
Սեպտեմբերի 30-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի N տան բնակիչ, 1981թ. ծնված Ա. Մ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ: