Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

30.11.2016 20:37

Հանդիսավոր արարողություն և պարգևատրումներ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Հանդիսավոր  արարողություն և պարգևատրումներ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Սույն թվականի նոյեմբերի 30-ին նշվում է Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը։  

Տոնական արարողությունը սկսվեց հանդիսավոր տողանով։

Արցախյան ազատամարտում նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող՝ ոստիկանության բակում վեր խոյացող հուշաքարին ոստիկանության պետի կողմից ծաղկեպսակ, իսկ ոստիկանության պետի տեղակալների և կենտրոնական ապարատի անձնակազմի կողմից ծաղիկներ դնելուց հետո ԼՂՀ ոստիկանության դահլիճում մեկնարկեց հանդիսավոր ժողովը։

Շնորհավորական խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Այնուհետև ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Միրզոյանին ոստիկանության գնդապետի հերթական կոչում շնորհելու մասին հրամանագիրը։

Հրապարակվեց նաև ԼՂՀ Գլխավոր դատախազի՝ ոստիկանության 1 ծառայողի «Իրավակարգի ամրապնդման համար»  մեդալով պարգևատրելու և քննչական վարչության 2 ծառայողների «Շնորհակալություն» հայտարարելու վերաբերյալ հրամանը։

Արցախի Հանրապետության ոստիկանությանը շնորհավորական ուղերձ էր հղել և հուշանվերով պարգևատրել ազգային անվտանգության ծառայության տնօրենը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի համաձայն՝ ոստիկանության 7, իսկ Արցախի Ազատամարտիկների միության նախագահի որոշմամբ ոստիկանության 20 ծառայողներ արժանացան դրամական պարգևատրման։

ՀՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության 11 ծառայողներ պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» և «Մարտական զորակցություն» մեդալներով, իսկ 1 ծառայող՝ «ՀՀ ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։

Ոստիկանության պետի հրամանով ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանին շնորհվեց ԼՂՀ ոստիկանության պատվավոր ծառայող կոչում՝ պարգևատրելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր ծառայող» կրծքանշանով։

«Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով են պարգևատրվել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը և ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը։

Բացի այդ, Կամո Աղաջանյանի հրամանով ոստիկանության 4 ծառայողներ պարգևատրվել են «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։ Ոստիկանության 50 ծառայողներ՝ «Օրենքի պատվար», իսկ 47 ծառայողներ՝ «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով։ Ոստիկանության 55 ծառայողներ պարգևատրվել են արժեքավոր նվերներով, 217 ծառայողներ դրամական պարգևով, 9 ծառայողի շնորհվել է զբաղեցրած պաշտոնով նախատեսվածից 1 աստիճան բարձր կոչում, իսկ 2 ծառայողի վաղաժամկետ  շնորհվել է հերթական կոչում։   

Պարգևատրումներից անմասն չեն մնացել նաև ոստիկանության վետերաններն ու արցախյան պատերազմում և ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ազատամարտիկների ընտանիքները։

Այսպես՝ ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով համակարգի 15 վետերաններ պարգևատրվել են «Օրենքի պատվար» մեդալով, արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով։

Արցախյան պատերազմի և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված 55 ծառայողների ընտանիքներին տրամադրվել է դրամական աջակցություն։