Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

28.08.2020 14:50

Հանդիպում՝ ԱՀ ոստիկանությունում

Հանդիպում՝ ԱՀ ոստիկանությունում

Օգոստոսի 27 -ին ճանաչողական այցով Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությանն այսօր  ընդունել է Արցախի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը։ Ողջունելով ներկաներին` նա նշել է, որ Արցախի և Հայաստանի ոստիկանությունների միջև սերտ համագործակցությունը միշտ եղել է արգասաբեր և բարձր մակարդակի վրա, իսկ 2020թ.հուլիսի 24-ին ստորագրած հուշագրով այն խոստանում է լինել առավել ամուր, կայուն և արդյունավետ։
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար վստահեցնելով, որ առկա սերտ համագործակցությունը տեսանելի է և կլինի շարունակական։
Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։
Արցախի հանրապետության ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու, ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման, օրինականության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու համար ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին պարգևատրել է « FABARM» մոդելի ողորկափող որսորդական երկփողանի հրազենով։
ԱՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման, օրինականության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, երկարամյա ու անբասիր ծառայության համար ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մովսիսյանը պարգևատրվել են « Արցախի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող » կրծքանշանով։
ՀՀ ոստիկանության պատվիրակության մյուս անդամները ԱՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար » և« Օրենքի պատվար» մեդալներով։