ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.12.2019 14:45
Հայտնաբերվել է քաղաքացու դին
Դեկտեմբերի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 08:35-ին կանչով մեկնած շտապ բուժօգնության խումբը Մաշտոց փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է Ս. Ս.-ի դին:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 08:25-ի սահմաններում 1968թ.ծնված Ռ. Գ.-ն բաղնիքում հայտնաբերել է որդու՝ 1996թ.ծնված Ս. Ս.-ի դին։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: