ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.10.2014 11:43
Հայտնաբերվել է կանեփանման բույսի թաց զանգված
Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Զորգե փողոցի 3-րդ նրբանցքի N տան հյուրասենյակում հայտնաբերել են 9,04 գրամ ընդհանուր քաշով կանաչ գույնի կանեփանման բույսի թաց զանգված, որը պատկանում էր նույն տան բնակիչ` 1979թ. ծնված Է. Բ-ին: