Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

14.11.2016 17:15

Հայտնաբերվել է թմրանյութի զանգվածներ և կանեփի սերմեր

Նոյեմբերի 10-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ աջ դաստակային հոդի սալջարդ, հեմատոմայով բուժօգնության է դիմել Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի N տան բնակչուհի, 1931թ. ծնված Շ. Հ-ն:

Պարզվել է, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տիգրան Մեծի փողոցի N տան բնակիչ, 1976թ. ծնված Գ. Կ-ն, վարելով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, Բաղրամյան փողոցի թիվ 7 հասցեում տեղակայված «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ բակում, հետընթաց կատարելու ժամանակ, վրաերթի է ենթարկել Շ. Հ-ին:

*****

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Շ.Դանիելյան և Մարտունու փողոցների խաչմերուկում իրար են բախվել Լ.Հուրունցի փողոցի N տան բնակիչ, 1990թ. ծնված Ն. Ե-ի վարած «DAEWOO» մակնիշի ավտոմեքենան և Թումանյան փողոցի թիվ 67 շենքի N բնակարանի բնակիչ, 1989թ. ծնված Ա. Ս-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Opel Astra»-ի երկու ուղևորուհի ստացել են մարմնական վնասվածքներ:

*****

Նոյեմբերի 12-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 12 շենքի N բնակարանի բնակիչ, 1962թ. ծնված Ռ. Պ-ն իրեն պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի փողոցի թիվ 2ա/1 հասցեում տեղակայված խանութի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մանուկյան փողոցի թիվ 4բ շենքի N բնակարանի բնակիչ, 1963թ. ծնված Վ. Ս-ին, ով ոտքի կոտրվածքով բուժօգնության է դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: