ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.10.2015 20:18
Հայտնաբերվել է թմրանյութ բաճկոնի գրպանում
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Շահումյանի շրջբաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Գետավան-Վարդենիս ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրին ծառայություն իրականացնելիս, թմրանյութ պահելու կասկածանքով, անձնական զննության են ենթարկել ՀՀ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Ա. Հ-ն, ում բաճկոնի գրպանում հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված մոտ 0,44 գրամ քաշով սպեցիֆիկ հոտով, կանաչ գույնի, թմրանյութի նմանվող չորացված զանգված:
Ա. Հ-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին: