Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

30.05.2017 15:18

Հայտնաբերվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպքեր

Մայիսի 29-ին ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողները օպերատիվ տեղեկությունների ստուգման արդյունքում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի  թիվ 2ա շենքի մոտ անձնական զննության են ենթարկել նշված  քաղաքի Ա.Մկրտչյան փակուղու N տան բնակիչ 1989թ. ծնված Հ.Գ-ին, ում հագուստի գրպաններում հայտնաբերվել է 1,42, 0,69 և 0,72 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի փաթեթավորված զանգվածներ, իսկ նրան պատկանող «Օպել Աստրա» ավտոմեքենայի սրահում` 2,36 գրամ նմանատիպ զանգված: Պարզվել է, որ Հ. Գ-ն Ստեփանակերտ  քաղաքի Բաղրամյան փողոցի N տան բնակիչ 1988թ. ծնված Ա. Բ-ից ձեռք է բերել  թվով 35 փաթեթ` յուրաքանչյուրը 7000 դրամով և իրացրել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 1988թ.  ծնված Ն. Դ-ին, 1988թ. ծնված Ա. Ա-ին, 1992թ. ծնված Ա. Հ-ին և Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակիչ 1979թ. ծնված Է. Ղ-ին:

                                                           

*  *  *

 

Նույն օրը վարչության ծառայողները զննության են ենթարկել նաև Մարտակերտի վարչական տարածքի «510 բազա» կոչվող տեղանքում գտնվող Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ 1968թ. ծնված Լ. Ա-ի կողմից օգտագործվող հողատարածքը, որտեղ տեղակայված շինության սենյակի սեղանին հայտնաբերվել է 35 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված, իսկ շինության տանիքում` 1630 գրամ նմանատիպ զանգվածի պարունակությամբ մեկ պարկ: Պարզվել է, որ վերջինս նման զանգվածի պարունակությամբ թվով 40 փաթեթ` յուրաքանչյուրը 5000 դրամով իրացրել է Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի N տան բնակիչ 1988թ. ծնված  Ա. Բ-ին: