ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.03.2018 14:46
Հայտնաբերվել է զենք, ռազմամթերք և թմրանյութ
Մարտի 29-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս զննության են ենթարկել Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ 1975թ. ծնված Ա.Ա-ի բնակարանը, որի պատշգամբում հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, երկփողանի որսորդական հրացան, ինքնաձիգի 10 պահեստատուփ, 75 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, մեկական խզակոթ, ձեռքի ծխագլանակ և բռնակ:
* * *
Մարտի 29-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Հադրութի շրջանային բաժին բերման են ենթարկել նույն քաղաքի բնակիչ՝ 1983թ. ծնված Ա.Ա-ին, ում վերնաշապիկի գրպանում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թվով 2 փաթեթ, որոնցում առկա էր 1,90 և 0,47 գրամ քաշերով կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով կանեփանման բույսի մանրացված զանգված, իսկ տան ննջասենյակի ապակյա տարայի մեջ հայտնաբերվել և առգրավվել է 12,50 գրամ քաշով նմանատիպ զանգված և առանց հաշվառման մեկփողանի որսորդական հրացան: