ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.12.2016 14:40
Հայտնաբերվել է ապօրինի որս
Դեկտեմբերի 20-ին ապօրինի որս կատարելու կասկածանքով զննության է ենթարկվել Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Դ. Դ-ի կողմից օգտագործվող` հարևանությամբ գտնվող չբնակեցված առանձնատան 2-րդ հարկը, որտեղ հայտնաբերվել է 1 հատ այծյամի մորթի, 4 հատ ոտք, փորոտիք, 1 հատ նապաստակի գլուխ և մորթի, իսկ սառնարանում` այծյամի միս, որոնք վերջինս որսացել է իրեն պատկանող «ՍԿՍ» տիպի հրացանով:
Որսն ու հրացանը առգրավված են: