ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.09.2014 11:05
Հայտնաբերվել է ապօրինի հատած վառելափայտ
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի պարեկապահակետային ծառայության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Տիգրանավան-ՈՒռեկան ավտոճանապարհին կանգնեցրել են «ԳԱԶ-ՍԱԶ 3507» ավտոմեքենան, որի թափքում զննությամբ հայտնաբերվել է 7,8մ3 կաղնի տեսակի վառելափայտ:
Կատարված ստուգումներով պարզվել է, որ նշված բեռնատար ավտոմեքենայի վարորդ` ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Ս. Խ-ն և Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Ռ. Կ-ն վառելափայտը սեպտեմբերի 18-ին ապօրինի հատել են ԼՂՀ Հադրութի շրջանի «Գազազամի» կոչվող տարածքից: