ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.10.2014 16:15
Հայտնաբերվել է ապօրինի արդյունահանված ձուկ
Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Հադրութի շրջբաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Հադրութի շրջանի վարչական տարածքի «Մահմուտտու» կոչվող տեղամասում կանգնեցրել են Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի N տան բնակիչ, 1962թ. ծնված Կ. Մ-ի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենան, որի սրահում և բեռնախցիկում պոլիէթիլենային պարկերի մեջ հայտնաբերվել է տարբեր տեսակի 416 ձուկ, որոնք, ըստ Կ. Մ-ի խոսքերի, հոկտեմբերի 9-ին գնել է Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ ոմն Ռոմայից (տվյալները ճշտվում են):
Կ. Մ-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին: