ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.12.2014 16:03
Հայտնաբերվել է 38.78 գրամ կանեփանման բույսի զանգված
Դեկտեմբերի 10-ին ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողները ստացված տվյալների ստուգման արդյունքում Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 16 շենքի մոտ անձնական զննության են ենթարկել Շինարարների փողոցի N տան բնակիչ, 1963թ. ծնված Լ. Ա-ին, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է 19.97 գրամ չորացված և մանրացված կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով բուսական զանգված, իսկ վերջինիս տան զննությամբ` 18.81 գրամ քաշով նմանատիպ զանգված: