ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.09.2016 16:43
Հայտնաբերվել է 0,58 գրամ քաշով թմրանյութի նմանվող զանգված
Սեպտեմբերի 6-ին ստացված տվյալների ստուգման արդյունքում, թմրանյութ պահելու կասկածանքով, Մարտունու շրջանի Վարանդա գյուղի մոտակայքում զննության է ենթարկվել նույն գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ա. Ա-ն, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է 0,58 գ. քաշով կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով, չորացված և մանրացված թմրանյութի նմանվող զանգված: