ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.05.2017 12:58
Հայտնաբերվածը 935.94 գրամ կանեփանման բույսի զանգված էր
Մայիսի 24-ին զննության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 11 շենքի N բնակարանի բնակիչ, 1968թ. ծնված Լ. Մ-ին պատկանող բնակարանը, որտեղ հյուրասենյակի պահարանին դրված տուփի մեջ հայտնաբերվել է 1.78 գրամ քաշով կանաչ գույնի, չորացված ու մանրացված կանեփանման բույսի զանգված, փոշեկուլի մեջ` 3.84 գրամ նման զանգված, իսկ նշված շենքի տանիքի տակ հայտնաբերվել է ընդհանուր 930.32 գրամ քաշով նմանատիպ զանգվածներ:
Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը կազմում է 935.94 գրամ: