ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.06.2020 15:51
Հայտնաբերել է եղբորը մահացած վիճակում
Հունիսի 2-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1964թ.ծնված Ա. Ս.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 06:30-ին իր եղբորը՝ 1960թ. ծնված Խ. Ս.-ին հայտնաբերել է վերջինիս տանը մահացած վիճակում:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը Խ. Ս.-ն իրենց տան ննջասենյակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է:
Զննությամբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: