Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

23.08.2014 15:36

Հայտնաբերել են «Մարիխուանա» տեսակի թմրանյութ

Օգոստոսի 22-ին ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտի քաղվարչության և Քաշաթաղի շրջբաժնի ծառայողները Բերձոր քաղաքի  5-րդ թաղամասի թիվ 1 շենքի  N բնակարանի բնակիչ, 1973 թ. ծնված Ս.Ս-ի բնակարանում զննությամբ հայտնաբերել են 10.5 գրամ կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով «Մարիխուանա»  տեսակի թմրանյութի նմանվող զանգված, իսկ Վաղազին գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Ա. Մ-ի տանը` 0.75 գրամ կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող բուսական զանգված,  ինքնաձիգի 2 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 49 փամփուշտ:

                *  *  *

Նույն օրը ոստիկանության Մարտունու շրջբաժնի ծառայողները Գ. Նժդեհի փողոցի  N տան բնակիչ, 1971թ. ծնված Է. Ղ-ի տան ննջասենյակում զննությամբ հայտնաբերել են փաթեթավորված, սպեցիֆիկ հոտով կանաչ գույնի թմրանյութի նմանվող 1.98 գրամ քաշով չորացված զանգված: