Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

08.12.2018 12:15

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի գլխավորած պատվիրակության այցելությունը ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի գլխավորած պատվիրակության այցելությունը ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն

Օրերս, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ Արցախի Հանրապետություն ժամանած պատվիրակությունը, սույն թվականի դեկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն։ Քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում հանդիպելով դատապարտյալների հետ, հյուրերը ծանոթացան նրանց պահման պայմաններին։ Համեմատականներ անցկացնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկների միջև, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը գոհունակություն արտահայտեց Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում իրականացված բարեփոխումներից և ոստիկանության պետի հետ քննարկման ենթարկեց դատապարտյալների պահման վերաբերյալ մի շարք առանցքային հարցեր։
Վերջում հյուրերը Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչությանը նվիրեցին խաչապատկերով հուշանվեր։
Նույն օրը Արցախի Հանրապետության ոստիկանության պետը ընդունեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի գլխավորած պատվիրակությանը։ Համագործակցության շրջանակներում ծառայության արդյունավետության էլ ավելի բարձրացման ուղղությամբ մտքերի փոխանակումներից հետո, ոստիկանության պետը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև սերտ համագործակցության համար քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանին և նրա տեղակալներ, արդարադատության գնդապետներ՝ Հայկ Քոչինյանին և Վարդգես Ծաղիկյանին պարևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Վերջում Արցախի Հանրապետության ոստիկանության պետը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը փոխանակվեցին խորհրդանշական նվերներով։