ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.09.2019 11:58
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Ս.թ.սեպտեմբերի 3-ին ժամը 18:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները՝ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ, ՀՀ Զվարթնոց օդանավակայանից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1954թ.ծնված Վ. Հ-ին, ով 2016թ-ից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ԱՀ քր. օր-ի 184 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: