ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.01.2019 16:22
Հակաօրինական գործողությունների ահազանգ՝ ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժին
Ս.թ. հունվարի 14-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1967թ.ծնված Գ. Բ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ 2018թ. դեկտեմբերի 26-ին համագյուղացի, 1972թ.ծնված Ա. Ա-ն մտել է գյուղում գտնվող իր որդու՝ 1993թ.ծնված Ս. Բ-ի խանութ և կոնֆետով հարվածել Գ. Բ-ի գլխին ու առանց թույլտվության վերցրել 2 տուփ խմորեղեն ու հեռացել:
Ս.թ հունվարի 14-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1967թ.ծնված Գ. Բ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում համագյուղացի, 1972թ.ծնված Ա. Ա-ն գյուղի անտառից ապօրինի մթերել է 2 հատ հատած հաճարենի:
Ս.թ.հունվարի 14-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1972թ.ծնված Ա. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ 2018թ. հոկտեմբեր ամսում համագյուղացի, 1967թ.ծնված Գ. Բ-ն և վերջինիս որդի՝ 1993թ.ծնված Ս. Բ-ն գյուղի անտառից առանց տեղյակ պահելու տեղափոխել են իր կողմից մթերած վառելափայտը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: