ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.05.2020 11:21
Հադրութում թունավորման դեպք է գրանցվել
Մայիսի 27-ին Հադրութի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 11:00-ին իրենց մոտ է դիմել Հադրութ քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Ա. Մ.-ն էգզոգեն թունավորումով:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Մ.-ն մայիսի 25-ին ժամը 20:00-ի սահմաններում, իրենց տան ներքնամասում գտնվող բանջարանոցում անզգուշությամբ խմել է միջատասպան լուծույթ, ինչի հետևանքում ստացել է նշված թունավորումը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: