ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.11.2019 12:44
Կրակել են խոշոր եղջուրավոր անասունի վրա
Նոյեմբերի 3-ին Մարտունու շրջանի բնակիչ,1949թ.ծնված Ա. Շ.-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ իրեն պատկանող 1 գլուխ խոշոր եղջուրավոր անասունի վրա կրակել են:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1961թ.ծնված Ն. Խ.-ն իրեն պատկանող տնամերձ այգում, իր ամվամբ հաշվառված «ՍԿՍ» տեսակի հրազենով կրակել է Ա. Շ.-ին պատկանող երինջի ոտքին և վնասել այն:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: