ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.09.2019 12:34
Կորցրել է հեռախոսը
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Վարդենիս քաղաքի բնակիչ,1966թ.ծնված Վ. Բ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ սեպտեմբերի 10-ին Նոր Խարխափուտ համայնքի վարչական տարածքում անհայտ հանգամանքներում կորցրել է իրեն պատկանող «iPhone 5Se» բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հեռախոսը սեպտեմբերի 11-ին նշված համայնքի վարչական տարածքի «Հարյուրի ձոր» կոչվող տեղամասում հայտնաբերել է Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Գ. Հ.-ն:
Հեռախոսն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: