ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.02.2017 14:14
Կորցրած բանկային քարտից գումար է հանվել
Փետրվարի 1-ին Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1992թ. ծնված Գ. Ս-ն դիմել է այն մասին, որ ս.թ. հունվարի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքում կորցրել է իր անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ բանկային քարտը և քարտի ծածկագիրը, որի կապակցությամբ բանկ դիմելով՝ պարզվել է, որ հունվարի 28-ին «Արցախբանկ» ՓԲԸ Քաշաթաղի շրջանի Բերձորի մասնաճյուղի բանկոմատից անհայտ անձը նշված քարտով ստացել է 200.000 դրամ: