ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.08.2015 14:52
Կորցնելով մեքենայի կառավարումը՝ գլորվել է ձորը
Օգոստոսի 27-ին ժամը 20:00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի N տան բնակիչ 1995թ. ծնված Ս. Ա-ն, վարելով «ՎԱԶ-21011» ավտոմեքենան, Մարտունի քաղաքի մոտակայքում կորցրել է կառավարումը և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորներ` Մարտունի քաղաքի բնակիչներ` 1996թ. ծնված Ա. Բ-ն, 1995թ. ծնված Ս. Հ-ն և 1994թ. ծնված Ա. Ա-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջհիվանդանոց: