ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.12.2019 12:01
Կողմերը փոխադարձ հարվացներ են հասցրել միմյանց
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ դեկտեմբերի 27-ին ժամը 23:00-ի սահմաներում Հադրութ քաղաքի Փետրվարի 20 փողոցում վիճաբանություն է առաջացել Հադրութ քաղաքի բնակիչներ՝ 1998թ.ծնված Ի. Ա.-ի և 1996թ.ծնված Ա. Գ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: