Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

03.08.2015 13:56

Կոլեգիայի նիստ՝ ԼՂՀ ոստիկանության պետի ղեկավարությամբ

Կոլեգիայի նիստ՝ ԼՂՀ ոստիկանության պետի ղեկավարությամբ

Սույն թվականի հուլիսի 31-ին ԼՂՀ ոստիկանությունում տեղի ունեցավ  կոլեգիայի նիստ, որի օրակարգը նվիրված էր ԼՂՀ ոստիկանության  ծառայությունների և տարածքային մարմինների 2015թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում «ԼՂՀ ոստիկանության տարածքային մարմիններում և ստորաբաժանումներում անցկացված հսկողական ստուգումների արդյունքների քննարկմանը»:  

Նիստը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Մասնակցում էին ԼՂՀ ոստիկանության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների պատասխանատուները:

ԼՂՀ ոստիկանության  ծառայությունների և տարածքային մարմինների 2015թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը:

Օրակարգի երկրորդ հարցի՝ ԼՂՀ ոստիկանության տարածքային մարմիններում և ստորաբաժանումներում անցկացված հսկողական ստուգումների արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը:

Այնուհետև ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ Բորիս Ենգիբարյանը ներկայացրեց 2015թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով կոլեգիայի որոշման նախագիծը:

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, բավարար գնահատելով ԼՂՀ ոստիկանության 2015թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների բոլոր պատասխանատուների կատարած աշխատանքը ենթարկեց հրապարակային քննարկման և կոնկրետ գնահատական տվեց յուրաքանչյուրին: 

Ոստիկանության պետը իր խորին մտահոգությունը հայտնեց հանցագործությունների աճի և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներից և տարածքային ստորաբաժանումների պետերին պահանջեց մեկ առ մեկ ներկայացնել չբացահայտված հանցագործությունների պատմությունները ու մանրամասն վերլուծելով դրանք՝ կոնկրետ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին:

Կարևորելով անչափահասների շրջանում իրականացվող պրոֆիլակտիկ կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման, որսորդական  հրազենի  գրանցման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը՝ ոստիկանության պետը պահանջեց  հոգատարություն և հետևողականություն  դրսևորել քաղաքացիների հետ հարաբերություններում և առավելագույնս սեղմ ժամկետներում լուծում տալ նրանց հուզող հարցերին:

«Յուրաքանչյուր հանցագործություն, թե իրավախախտում՝ ծնունդն է ամենաթողության, հասարակության մեջ ոստիկանի հանդեպ վստահության ամրապնդման մասին խոսք լինել չի կարող, եթե մեզ չի հաջողվում արագ բացահայտել այն ու մեղավորին հանձնել արդարադատությանը», - նշեց ոստիկանության պետը:

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը կարևորեց նաև սեպտեմբերին նախանշված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքների՝ ընտրացուցակների ճշգրտման և ընտրությունների ընթացքում հասարակական կարգի ու հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակտիվացումը:

Նիստի երկրորդ հարցի՝ ԼՂՀ ոստիկանության տարածքային մարմիններում և ստորաբաժանումներում անցկացված հսկողական ստուգումների վերաբերյալ ոստիկանության պետը հանձնարարեց հետևողական լինել ոստիկանության գործունեությունը օրենքի տառին համապապատասխան կազմակերպելուն և անշեղորեն իրականացնելուն:

2015 թվականի 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը զետեղված է կայքի «Վիճակագրություն» բաժնի «Կիսամյակ» ենթաբաժնում: