Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

31.07.2019 19:40

ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿՈԼԵԳԻԱՅԻ  ՆԻՍՏ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սույն թվականի հուլիսի 30-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունում հրավիրվեց կոլեգիայի նիստ, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։
Օրակարգի առաջին հարցը նվիրված էր` ԱՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների 2019թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը:
Բացման խոսքով հանդես եկավ ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Հիմնական զեկույցը ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը:
2019թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է 29,9%-ով կամ 105 դեպքով (2018թ.` 351, 2019թ` 456), որը հիմնականում պայմանավորված է մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվի աճով: Նշվածներին զուգընթաց աճել է նաև հանցավորության մակարդակը:
Հանրապետությունում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հաշվետու կիսամյակում կազմել է 30, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23 համեմատ:
2019թ 1-ին կիսամյակում հանրապետությունում 9 անչափահասի կողմից կատարվել է 11 հանցագործություն, 2018թ. նույն ժամանակահատվածի 13 անչափահասի կողմից կատարված 17 դեպքի համեմատ։
Գրանցված հանցագործությունների ընդհանուր բացահայտման ցուցանիշը նվազել է 2.3%-ով: Այսպես, բացահայտման տոկոսում հաշվվող 445 դեպքերից բացահայտվել է 347 կամ 95,3%-ը (2018թ.՝ 343-ից 247 կամ 97.6%)։
Վարույթում գտնվող քրեական գործերով 35 ծանր հանցագործություններից չբացահայտված է 4-ը, ինչպես նաև քննության փուլում գտնվող 19 դեպքից 7-ով հայտնի չեն հանցագործություն կատարած անձինք։
Հաշվետու կիսամյակում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար (2018թ.` 31), որոնց հետևանքով մահացել է 9 (2018թ.` 5) և մարմնական վնասվածք ստացել 54 անձ (2018թ.`30):
Հիմնական զեկույցին հաջորդեց ոստիկանության կենտրոնական ապարատի և մի շարք տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների զեկույցները:
Քրեական հետախուզության վարչության պետի զեկույցի վերաբերյալ հանրապետության նախագահը իր մտահոգություններն արտահայտեց չբացահայտված հանցագործությունների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվող հանցագործությունների դեմ պայքարի հարցերի վերաբերյալ:

Ոստիկանության պետը այս համատեքստում կարևորեց քրեական հետախուզության վարչության համագործակցությունը ոստիկանության բոլոր ստորաբաժանումների հետ:
Ճանապարհատրանսպորտային պատահարների աճի և դրանց հետևանքով մահացության դեպքերի կանխարգելման ուղղությամբ հանրապետության նախագահը համապատասխան հանձնարարականներ առաջադրեց ճանապարհային ոստիկանության պետին և այս գործում դրական արդյունքների հասնելու համար կարևորեց քարոզչական աշխատանքների ակտիվացումը, իրավախախտման հանդեպ սկզբունքային վերաբերմունքը, ինչպես ճանապարհային ոստիկանության ծառայողների, այնպես էլ վարորդների պատասխանատվության բարձրացման հրամայականը։
Տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետին հանձնարարվեց հետևողական լինել տնտեսական և պաշտոնեական, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման աշխատանքներում:
Հասարակական կարգի ապահովման բաժնի պետին ուղղված հանձնարարականները վերաբերում էին ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործությունների բացահայտման և անչափահասների հետ տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությանը, իսկ ահա ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պետերից պահանջվեց առավել նախաձեռնողականություն ցուցաբերել հանցագործությունների նախականխման, ենթակա անձնակազմի մասնագիտական ունակությունների կատարելագործման, ինչպես նաև ապօրինի ծառահատման դեպքերի հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներում:
Այնուհետև ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Ենգիբարյանը հրապարակեց կոլեգիայի որոշման նախագիծը, համաձայն որի ԱՀ ոստիկանության 2019 թվականի 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները գնահատվեցին բավարար և նախանշվեցին ծառայության արդյունավետության բարձրացման կոնկրետ ուղղությունները:
Կոլեգիայի որոշման նախագծի հրապարակումից հետո զեկույցով հանդես եկավ ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով մանրազնին վերլուծության ենթարկելով աշխատանքները հանձնարարեց հետևողական կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել գործազուրկների և վարձու աշխատողների նկատմամբ։ Հրապարակվեց նաև թերացած և առաջընթաց արձանագրած ոստիկանության ստորաբաժանումների և ծառայողների ցուցանիշները։ Ոստիկանության պետը կարևորեց հանցագործությունների, այդ թվում բնակարանային և անասնագողությունների բացահայտման և կանխարգելման, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման, հանցագործությունների և իրավախախտումների հակումներ ունեցող անչափահասների նկատմամբ հսկողության ուժեղացման անհրաժեշտությունը:
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը կարևորեց նաև տեղամասային տեսուչների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների ներդնումը:
Ոստիկանության պետի հանձնարարականները վերաբերում էին նաև հասարակական կարգի և հասարակության անվտանգության ապահովման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությանը՝ հատկապես նախանշված համահայկական խաղերի, այնուհետև տեղական-ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում:
Իր ամփոփիչ խոսքում հանրապետության նախագահը տնտեսության և զբոսաշրջության զարգացումն ու Արցախի հասարակական անվտանգության բարձր չափանիշը պայմանավորելով նաև ոստիկանության արդյունավետ գործունեությամբ, կարևորեց նախանշված Համահայկական խաղերի ընթացքում ոստիկանության դերակատարումը, ինչպես հասարակական կարգի ապահովման, այնպես էլ հանրապետություն ժամանող շուրջ 10.000 և ավելի հյուրերի ու երկրպագուների անվտանգության ապահովման աշխատանքներում։
Հատուկ կանգ առնելով հանրապետությունում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման գործում ոստիկանության դերակատարմանը, նախագահ Բակո Սահակյանը նշեց, որ ստեղծված են բոլոր պայմանները միջազգային չափորոշիչներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու համար, իսկ նրանք, ովքեր կփորձեն ոտնձգել մեր պետականությանը ու հրահրել բախումներ, կստանան կատարած գործողությանը համարժեք պատասխան։
Օրակարագի երկրորդ հարցի՝ սույն թվականի հունիսի 12-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ստորաբաժանումներում իրականացված հսկողական ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկանքը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ- շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Ենգիբարյանը, ով հրապարակեց արձանագրված բոլոր բացթողումներն ու թերությունները:
Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը կարևորելով ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների կողմից տարածքային ստորաբաժանումների նկատմամբ մշտական աջակցության և հսկողության անհրաժեշտությունը, պահանջեց պարբերաբար այցելել ստորաբաժանումներ և հետևողական լինել կազմակերպվող աշխատանքներում:
Ոստիկանության պետը կարևորեց նաև աշխատանքների մանրակրկիտ վերլուծության և տեղեկատվության էլեկտրոնային փոխանցման անհրաժեշտությունը, որոնց միջոցով ժամանակին կհայտնաբերվեն բոլոր թերություններն ու բացթողումները և անհետաձգելի միջոցներ կձեռնարկվեն դրանց վերացման ուղղություններով:
- Մեր գործունեության հիմնական նպատակը պետք է լինի հանցագործությունների և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը, որոնց միջոցով պարտավոր ենք բացառել դրանց արդյունքում առաջացող զոհերն ու վիրավորները, -եզրափակեց ոստիկանության պետը: