Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

30.07.2014 18:39

Կոլեգիայի նիստ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում

Կոլեգիայի նիստ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում

Սույն թվականի հուլիսի 30-ին ոստիկանությունում կայացած կոլեգիայի նիստի օրակարգը նվիրված էր ԼՂՀ ոստիկանության ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը: 

Կոլեգիայի նիստը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Ներկա էին ԼՂՀ ոստիկանության ղեկավար կազմը և ստորաբաժանումների պատասխանատուները:

2014թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցված  հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 23,7%-ով կամ 56 դեպքով (2013թ. 1-ին կիսամյակ` 236, 2014թ. 1-ին կիսամյակ` 180):

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում հիմնականում աճել է դրանց  բացահայտման արդյունավետությունը: Առանձին հանցատեսակներով արձանագրվել է նաև ցուցանիշների որոշակի նվազում:

Կատարած աշխատանքներում տեղ գտած թերությունների և դրանց վերացման ուղղությամբ կատարվելիք միջոցառումների վերաբերյալ հակիրճ զեկույցներով հանդես եկան տարածքային ստորաբաժանումների պետերը:

Այնուհետև ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ,  ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը հրապարակեց կոլեգիայի որոշման նախագիծը: 

ԼՂՀ ոստիկանության պետը, բավարար գնահատելով ԼՂՀ ոստիկանության 2014թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, իր գոհունակությունը հայտնեց հանցագործությունների ինչպես կանխարգելման, այնպես էլ բացահայտման ուղղությամբ տարված աշխատանքներից, միաժամանակ հանձնարարեց չբավարարվել ձեռքբերումներով և շարունակել հանցագործությունների ու հանցավորության դեմ անողոք պայքարը. տարվա արդյունքներով արձանագրել առավելագույնս բարձր ցուցանիշներ:

Ներկաների հիմնական ուշադրությունը գամելով անչափահասների շրջանում իրականացվող աշխատանքներին, ապօրինի որսի, ձկնորսության և անտառահատության հնարավոր դեպքերին` ոստիկանության պետը պահանջեց անկեղծ հոգատարություն ցուցաբերել անչափահասների դաստիարակության գործում և սկզբունքայնություն` մեր բնական ազգային հարստությունները պահպանելու հարցերում:

Սակայն, ամենից զատ, ոստիկանության պետը հատուկ կանգ առավ քաղաքացիների հետ հարաբերություններին` պահանջելով յուրաքանչյուրի հանդեպ  ցուցաբերել անհատական և քաղաքակիրթ մոտեցում, արդար ու անկողմնակալ ընդունել, լսել և աջակցել նրանց:

2014 թվականի 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը զետեղված է կայքի «Վիճակագրություն» բաժնի «Կիսամյակ» ենթաբաժնում: