ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.12.2017 15:52
Կնոջը ծեծի է ենթարկել ամուսինը
Դեկտեմբերի 26-ին ժամը 10:20-ին «Հադրութի շրջբուժմիավորում» ՓԲԸ–ից հաղորդում է ստացվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 09:50-ին կրծքավանդակի առաջնային և հետին պատի փափուկ հյուսվածքի սալջարդ վնասվածք ախտորոշումով բուժօգնության է դիմել Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի` 1962թ. ծնված Ա.Չ-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ դեկտեմբերի 25-ին ժամը 21:30-ի սահմաններում տանը Ա.Չ-ին ծեծի է ենթարկել ամուսինը, նույն գյուղի բնակիչ` 1959թ. ծնված Զ.Չ-ն: