ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.08.2019 14:42
ԿԵՂԾՎԵԼ Է ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՒՄԱՐԸ ԿԱՆԽԻԿԱՑՎԵԼ ՈՒ ՀԱՓՇՏԱԿՎԵԼ
Ս.թ.օգոստոսի 14-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողը՝ Հադրութի շրջանի բնակչուհի, 1968թ.ծնված Ս. Խ-ի դիմումի շուրջ կատարված ստուգումների արդյունքում պարզել է, որ անհայտ անձը, վերջինիս հոր՝ Հադրութի շրջանի բնակիչ, 1938թ.ծնված Մ. Խ-ի ստորագրությունը կեղծելու միջոցով, որպես զոհված ազատամարտիկի ծնողի, 2010թ. նոյեմբերի 26-ի ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ, 2010թ. նոյեմբերի 29-ին կնքված, բնակելի տան վերանորոգման համար ֆինանսական փոխհատուցման համապատասխան պայմանագրով տրամադրվող ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից «Արցախբանկ» ՓԲԸ Հադրութի մասնաճյուղ փոխանցված 1.500.000 դրամ գումարը կանխիկացրել և հափշտակել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: