ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.10.2019 11:08
Կեղծ մրցութային փաստաթղեր է կազմել
Հոկտեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ 2010թ.-ի աշնանից մինչև 2013թ.-ի գարունն ընկած ժամանակահատվածը, Վան համայնքի նախկին ղեկավար՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 1946թ. ծնված Յ. Ե.-ն հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական դրդումներից ելնելով օգտագործելով իրեն վերապահված լիազորությունները, առանց հիմնավոր փաստաթղթերի, առանց համայնքի ավագանու որոշման, կեղծ մրցութային փաստաթղթեր կազմելու եղանակով վարձակալությամբ Վան համայնքի տարածքում գտնվող վարելահողերից հանձնել է Կովսական քաղաքի բնակիչներ՝ 1969թ. ծնված Խ. Հ.-ին 72.3 հա, 1960թ. ծնված Ա. Ս.-ին 122.6 հա, 1960թ. ծնված Մ. Պ.-ին 74.33 հա, 1955թ. ծնված Ժ. Դ.-ին 150 հա և 1966թ. ծնված Վ. Օ.-ին 50 հա։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։