ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.08.2020 12:57
Կեղծ խոստմամբ խաբեությամբ ստացել է գումար
Օգոստոսի 21-ին Քաշաթաղի շրջդատախազությունից գրությամբ ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին է ստացվել Բերձոր քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Ա. Ս.-ի դիմումն այն մասին, որ 2020թ.հունվար ամսվա վերջերին Բերձոր քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Խ. Ռ.-ն իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ա. Ս.-ին վաճառելու կեղծ խոստմամբ խաբեությամբ ստացել է 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք 485.000 դրամ գումար, սակայն ավտոմեքենան վաճառել այլ անձի:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: