ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.04.2020 11:27
Կեղծ եզրակացություն է տվել
Ապրիլի 27-ին Մարտակերտի շրջդատախազությունից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել ՌԴ քաղաքացի, 1950թ. ծնված Ռ. Ս.-ի լիազոր ներկայացուցիչ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված Է. Բ.-ի դիմումն այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Գ.-ն, նախազգուշացված լինելով ԱՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Ներքին Հոռաթաղ համայնքում գտնվող Ռ. Ս.-ի առանձնատան շինարարատեխնիկական փորձաքննության կատարման ժամանակ տվել է հավանաբար կեղծ եզրակացություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: