ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.04.2018 12:35
Կանխամտածված սնանկություն
Ապրիլի 25-ին ԱՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ առ այն, որ ԱՀ ֆինանսների նախարարության Մարտունու շրջանի հարկային տեսչությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր՝ Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի բնակչուհի՝ 1987թ. ծնված Ծ.Ա-ն (այժմ բնակվում է ՌԴ ք.Պյատիգորսկ), ունենալով պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու և ձեռնարկության որոշումները կանխորոշելու հնարավորություն, 2008-2015թթ. ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ և ունենալով իրական հնարավորություն մարել հաշվարկված ընթացիկ հարկային պարտավորությունները, չի վճարել դրանք և ձեռնարկատիրական գործունեության ընթացքում ստացված հասույթի գումարները տնօրինել է անձնական նպատակներով՝ այդ կերպ կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ, ինչի արդյունքում ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով անհատ ձեռնարկատեր Ծ.Ա-ն ճանաչվել է սնանկ:
Պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 6.489.700 դրամ: