ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.07.2019 17:21
ԿԱՆԵՓԱՆՄԱՆ ԲՈՒՅՍ ՊԼԱՍՏՄԱՍԵ ՏԱՐԱՆԵՐՈՒՄ
Ս.թ. հուլիսի 29-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում, զննության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Ս. Ա-ին պատկանող առանձնատունը, որտեղ տան աջակողմյա պատի տակ երկու պլաստմասե տարաների մեջ հայտնաբերվել են իր կողմից մշակված և աճեցված կանեփանման 2 բույս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։