ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.06.2018 12:42
Կամովին հանձնել է ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ
Հունիսի 11-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում, Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի բնակիչ՝ 1965թ. ծնված Լ.Ա-ն ոստիկանության շրջանային բաժին կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, «ֆ-1» տիպի 2 նռնակ՝ իրենց պայթուցիչներով և ինքնաձիգի 3 պահեստատուփ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 90 փամփուշտներով: