ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.02.2020 11:45
Կամովին հանձնել է զենք, զինամթերք
Փետրվարի 28-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1957թ. ծնված Բ. Պ.-ն ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր ողորկափող որսորդական հրացան, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ, ինքնաձիգի 4 պահեստատուփ և 265 փամփուշտ, որոնք նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում հայտնաբերել է Կուսապատ գյուղի վարչական տարածքի «Վանին Յալ» կոչվող տեղամասում գտնվող հին գետնատնակում՝ հողի մեջ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: