ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.03.2020 11:24
Կամովին հանձնել է զենք, զինամթերք
Մարտի 25-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1989թ. ծնված Ն. Հ.-ն ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին կամովին հանձնել է 1 հատ որսորդական ողորկափող հրացանի փող, 2 հատ նռնականետի նռնակ, 4 հատ ինքնաձիգի պահեստատուփ և 242 հատ տարբեր տրամափաչի փամփուշտներ, որոնք նույն օրը հայտնաբերել է Հին Ղազանչի գյուղի մերձակա տարածքից։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: