ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.10.2014 11:44
Կամովին հանձնել են տարբեր տեսակի զենք-զինամթերք
Հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործների փողոցի N տան բնակիչ, 1980թ. ծնված Է. Ս-ն ոստիկանության քաղվարչություն կամովին հանձնել է 5,6 մմ տրամաչափի օդամղիչ 1 հրացան` ձևափոխված մարտականի:
***
Հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտ քաղաքի Սուվորովի փողոցի N տան բնակիչ, 1982թ. ծնված Մ. Պ-ն ոստիկանության քաղվարչություն կամովին հանձնել է 7,62 մմ տրամաչափի մեկփողանի ինքնաշեն 1 հրացան, «Տրոտիլ» տեսակի 3 պայթուցիկ նյութ, 1 պայթուցիչ, ինքնաձիգի 4 պահեստատուփ, տարբեր տիպի 16 նռնակ, նռնակի 24 պայթուցիչ, հակատանկային նռնակի 1 պայթուցիչ, «ԱԳՍ» տիպի 1 արկ, «ԿՊՎԴ» տիպի 1 փամփուշտ, 2 լուսարձակիչ և 5,45 մմ տրամաչափի 308 փամփուշտ: